Photo. Ի՞նչ կատարվեց Երևանում. քաղաքացիները դուրս եկան փողոց

 բարձր լարումԱկցիայի մասնակիցների գերակշիռ մասը երիտասարդներ էին:

Politik.am: Երևան, 27.05.2015: Այսօր Երևանի Ազատության հրապարակում «Դեմ ենք էլեկտրաէներգիային» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել, որի մասնակիցները 19:00-ից հավաքվել էին հրապարակում:

Մինչ ակցիայի մեկնարկը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրույց ունեցավ ակցիայի մասնակիցների հետ՝ տեղեկացրեց, որ պետք է համագործակցեն ոստիկանության հետ հասարակական կարգը պահպանելու համար, որին ակցիայի մասնակիցները չընդդիմացան:

Նախաձեռնության անդամները հարթակից հայտարարեցին, որ իրենց պայքարի շարունակությունը կապված է  այն հանգամանքի հետ, թե իշխանությունները կշարունակե՞ն կոծկել Հայաստանի էլեկտրական ցանցերի թալանը, թե՞ կպաշտպանի ժողովրդի պահանջը՝ ոչ մի լումա ավել:

Նախաձեռնության հեղինակները հարթակաից հայտարարեցին երթի ուղությունը և քաղաքացիները Ազատության հրապարակից Երևանի կենտրոնական փողոցներով քայլերթով հասան կառավարության դիմաց ու իրենց բողոքի ձայնը  բարձրացրին:

Նշենք, որ ակցիայի մասնակիցների գերակշիռ մասը երիտասարդներ էին: Երթի ողջ ընթացքում ոստիկանական վերակարգը ուղեկցում էր: Ազատության հրապարակում, ոչ հարթակում, Politik.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ ներկա էին նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Ազատություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ կուսակցության  անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը և այլք:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով:

Լուսանկարները՝ Politik.am-ի:

 


Այս թեմայով