Home » ՄԱՄՈՒԼ » Նավասարդ Կճոյանը կհետևի՞ Տիգրան Սարգսյանի օրինակին

Նավասարդ Կճոյանը կհետևի՞ Տիգրան Սարգսյանի օրինակին

Նավասարդ Կճոյանը կհետևի՞ Տիգրան Սարգսյանի օրինակինՄյուս կողմից՝ Տիգրան Սարգսյանի մոտեցումն էլ առաջ այլ է եղել: 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, պարզվում է, չի ցանկանում հետևել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին և դատի տալ գործարար Փայլակ Հայրապետյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կճոյանն ասել է, թե ինքը հոգևորական է, և իր «հասկացողությունը» տարբերվում է:

Մյուս կողմից՝ Տիգրան Սարգսյանի մոտեցումն էլ առաջ այլ է եղել: Փայլակ Հայրապետյանը երկու տարի շարունակ գոռում-գոչում է, որ Տիգրան Սարգսյանը ևս առնչություն է ունեցել իր գույքն իրենից խլելու պատմությանը, բայց այն ժամանակ նրա հայտարարությունները վարչապետ Տիգրան Սարգսյանը զրպարտություն չէր համարում, իսկ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը համարում է:

Իհարկե, բացառված չէ, որ ԱՄՆ-ում ապրելու արդյունքում են Տիգրան Սարգսյանի «աչքերը բացվել», և նա հասկացել է, որ ուրիշի գույքը խլելու մեջ մեղադրվելը վատ բան է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 18 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy