Մայիսի 31-ին ողջ քաղաքական էլիտան կհավաքվի Արտաշատում

Մայիսի 31-ին ողջ քաղաքական էլիտան կհավաքվի Արտաշատում

Մի քանի օր է՝ Արտաշատում նախապատրաստվում են, բանվորները մինչև ուշ գիշեր աշխատում են, ասֆալտ են անում, բարեկարգում են քաղաքը:

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ մայիսի 31-ին, ողջ քաղաքական էլիտան կհավաքվի Արտաշատում: Այդ օրը, ժամը 12։30-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու բացումն է, որին կմասնակցեն Սերժ Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ, Հովիկ Աբրահամյանի խնամին՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և այլք: Ամենայն հավանականությամբ, եկեղեցու օծումը կկատարի Ամենայն հայոց կաթողիկոսը:

Մեր տեղեկություններով, մի քանի օր է՝ Արտաշատում նախապատրաստվում են, բանվորները մինչև ուշ գիշեր աշխատում են, ասֆալտ են անում, բարեկարգում են քաղաքը: Եկեղեցու բացումից հետո, հունիսի 1-ին, Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա: Նշենք, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումն սկսվել է 2013թ․ և ընթացել 2 տարի, և եկեղեցին օծվում է Արտաշատի քաղաքապետի ընտրություններից առաջ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով