Հովիկ Աբրահամյանը մտահոգված է գազալցակայանների գործունությամբ

հովիկՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով Հայաստանի գազալցակայանների աշխատանքում պետք է լուրջ կարգուկանոն հաստատվի։  Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում իր մտահագություններն է հայտնել գազալցակայանների անվտանգության և առհասարակ գործունեության վերաբերյալ: Վարչապետը այս հարցով դիմեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:

Արմեն Երիցյանը վարչապետին չկարողացավ զեկուցել, թե ինչպիսի իրավիճակում են գտնվում հանրապետության գազալցակայանները: «Ամեն բանի մասին ես Ձեզ անձամբ կզեկուցեմ։ Անհրաժեշտության դեպքում մենք կդադարեցնենք շահագործումը»,- նշեց Արմեն Երիցյանը ու հավելեց, որ արդեն երեկ հանձնարարել է ակտիվացնել գազալցակայանների հետ տարվող աշխատաքնները:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիս 26-ին, պայթյուն էր տեղի ունեցել Արմավիրի մարզի Զվարթնոց համայնքում գտնվող գազալցակայանում, որի հետևաքնով երեք քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներ էինք ստացել: Նշենք նաև, որ տեղեկատվություն տարածվեց, որ այդ գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ), ում հարզատներն էլ այրվածքներ էին ստացել:

Դիտվել է 41 անգամ
 


Այս թեմայով