27-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրն իսկ անկարգություններ կազմակերպել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կալանքի տակ պահվող Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին պնդում է, որ Ռուսաստանը մտադիր է օգտագործել Վրաստանի խորհրդարանի նախկին նախարար, նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեին՝ հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդեն հաջորդ օրն իսկ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար. «Կրեմլը գոհ չէ Դիցիում ու Դվանիում (Ցխինվալի շրջանի հետ վարչական սահման) լարափակոց անցկացնելուց և ցանկանում է բարիկադներ կառուցել (Թբիլիսիի) Ռուսթավելի պողոտայում:

215389675Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի բռնի քաղաքականությունը չի փոփոխվում: Նա ցանկանում է ներքին անկարգությունների միջոցով խոչընդոտել ԵՄ-ին Վրաստանի ինտեգրմանը»: Մերաբիշվիլիի այս խոսքերն այսօր հայտնվել են Facebook սոցցանցի նրա էջում: Մերաբիշվիլին Վրաստանի ոստիկանությանը կոչ է արել թույլ չտալ զանգվածային անկարգություններ. «Ցանկանում եմ կոչ անել բոլորին, առաջին հերթին ոստիկաններին, որ ոչ ոքի թույլ չտան զանգվածային անկարգություններ կատարելու հնարավորություն: Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ Ռուսաստանն առևտրային պատերազմ է հայտարարել Ուկրաինային ու Մոլդովային, Հայաստանին համոզել է մտնել Մաքսային միության մեջ: Վրաստանի հերթը կարծես թե հասնում է հոկտեմբերի 28-ին, ընտրություններից հետո երկրորդ օրն իսկ ընտրակեղծիքների պատճառով անկարգություններ կազմակերպել Թբիլիսիում՝ օգտագործելով Բուրջանաձեին»: Բուրջանաձեն դեռ չի պատասխանել այդ մեղադրանքին:

 


Այս թեմայով