27-ամյա կորած երիտասարդին գտել են անտառում՝ ծառից կախված

179175Նախօրեին Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի հարակից տարածքում, որտեղ անտառային հատված է, ծառից կախված վիճակում հայտնաբերվել է մի երիտասարդի դի:NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երիտասարդը նույն գյուղի բնակիչ է, 27-ամյա Վազգեն Հովհաննիսյանը, ով հոկտեմբերից փնտրվում էր՝ որպես անհայտ կորած: Երիտասարդի գրպանից հայտնաբերվել է նաեւ մի գրություն, որտեղ վերջինս նշել է, թե իր այդ արարքի համար ոչ ոք մեղավոր չէ:

NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ երիտասարդը նաեւ հետախուզվում էր հափշտակության մեղադրանքով: Թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել անտառում, սպանություն է, թե՞ ինքնասպանություն, փորձեցինք ճշտել ոստիկանությունից: Սակայն այստեղից միայն հայտնել են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Դիտվել է 70 անգամ
 


Այս թեմայով