Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » Մայիս ամսին գյուղացիներից գանձում են ոռոգման ջրի գումար

Մայիս ամսին գյուղացիներից գանձում են ոռոգման ջրի գումար

ոռոգման ջուրՈռոգման ջրի սակագինը սահմանում է ՋՕ ընկերությունները:

Politik.am: ՓԱՍՏ:Արարատի մարզի մի շարք համայնքներում ոռոգման ջրի հետ կապված գյուղացիների դժգոհությունները չեն դադարում: Խոսքը մասնավորապես, Մխչյան, Դիտակ, Ջրաշեն համայքններին է վերաբերվում: Բանն այն , որ գյուղացիները դժգոհում են, որ չնայած նրան, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե մայիս ամսին ոռոգման ջուրն անհատույց է լինելու, իրենք շարունակում են ջրի գումար վճարել: Բացի այդ դժգոհություց խնդիր կա նաև ջրի սակագնի հետ կապված :

Նախկինում, եթե գյուղացիները 1 հա վարելահողը ջրելու համար վճարում էին 20 հազար դրամ, այսօր այդ վճարը հասել է 25 հազար դրամի(Սակայն մասնագետների գնահատմամբ 1 հա վարելահողը ոռոգելու համար հարկավոր է 1000 խորանարդ մետր ջուր):

Խնդրի վերաբերյալ Politik.am-ը զրուցեց «ԱԶԱՏ» ՋՕ ընկերության ղեկավար Արման Գրիգորյանի հետ.«Ջրի սակագինը 11 դրամ(1 խորանարդ մետր) է եղել, չի փոխվել, միշտել նույն գինն է եղել»:

Նշենք, որ ապրիլի 30-ին կառավարությունն ընդունել է որոշում, որը հնարավորություն պետք է տար ջրօգտագործողներին 80 հազար հա հողատարածություններին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

Հարցին, թե մայիս ամսին ավճար եղե՞լ է ոռոգումը, Արման Գրիգորյանը պատասխանեց.«Մայիս ամիսը որտեղ, որ սելավի ջուր ունեինք, մոտ 10 օր, տվել ենք, որտեղ, որ չէ՝ մեխանիկական եղանակով է 80 տոկոսը եղել, լրիվ վճարովի է, գանձվում է»: Փաստորեն ստացվում է, որ այնուամենայնիվ մայիս ամսին ոռաջման ջուր չի գոյացել այնքնա, որպեսզի անվճար լինի գյուղացիական տնտեսությունների համար:

Նշենք, որ ոռոգման ջրի սակագինը սահմանում է ՋՕ ընկերությունները, սակայն գյուղացիների պահանջով կարող է շարժական ջրաչափ դրվել և ստուգել, թե որքան ջուր է տրամադրվում ու որքան դա կարող է արժենալ (քանի որ բոլոր վարելահողերը չեն կարող նույն քանակությամբ ջրով ջրվել):

Այսուհանդերձ պետք է փաստենք, որ ոռոգման ջուրը մայիս ամսին եղել է նաև վճարովի:

Դիտվել է 91 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy