Կառավարությունն ավանտյուրայի է դիմում

Քննությունները որակական առումով պետք է ավելի լավը լինեն. Հովիկ ԱբրահամյանՍոցիալապես անապահով խմբերին էլէներգիայի սակագնի բարձրացման դիմաց սուբսիդիա կտրվի: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ  Հովիկ Աբրահամյանը:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Ուշագրավ է, որ Բաղրամյան պողոտայում կատարվող իրադարձությունների մասին վարչապետը միայն այսօր հրապարակային խոսեց: Հովիկ Աբրահամյանը նաև ասեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը չի վերանայվի:

Հետաքրքիրն այն է, որ ցուցարարները հոսանքի սակագնի պահանջը դրել են ոչ, թե Հովիկ Աբրահամյանի առջև, այլ Սերժ Սարգսյանի: Հասկանալի է, որ իշխանությունները փորձում են լայն հնչողություն ստացած խնդիրը իջեցնել քննարկումների ավելի ցածր մակարդակ։

Բնական է, որ Հովիկ Աբրահամյանը այսօր հայտարարեց, որ սոցիալական որոշ շերտերի համար փոխհատուցում կանի կառավարությունը` վճարելով թանկացած հոսանքի համար որոշակի գումար, որպեսզի այդ շերտի քաղաքացիները չզգան թանկացման բեռը:

Պետք է նկատենք, որ արդեն մեկ շաբաթ բողոքի անդադար ակցիաներին մասնակցում են հիմնականում երիտասարդները և նկատվում էր, որ նրանց շարքերում ավելանում են ավելի տարեց քաղաքացիները։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այս քայլով փորձ է անում պայքարող քաղաքացիների շրջանում պառակտում մտցնեն և անել հնարավորը, որպեսզի թոշակառուները, նպաստառու քաղաքացիները չմիանան Բաղրամյան պողոտայում ցույց անցկացնող մարդկանց:

Նման պարզունակ քայլ կարող էր անել միայն ՀՀԿ-ական կառավարությունը իր ղեկավարով, որը կարելի է ենթադրել դատապարտված է ձախողման։ Չի կարելի բացառել, որ կառավարության այս քայլին հաջորդի ցուցարաների նոր պահանջը` հասնել իշխանափոխություն:

Դիտվել է 107 անգամ
 


Այս թեմայով