Ոստիկանությունն առաջարկում է վարորդներին շրջանցել Բաղրամյան պողոտան

glxavwՀՀ Ճանապարհային ոստիկանությունը  վարորդներին առաջարկում է շրջանցել  Երևանի Բաղրամյան պողոտայի փակ հատվածը: Հիշեցնենք, որ արդեն 4 օր է Բաղրամյան պողոտայում ընթանում է անդադար բողոքի ցույց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:

«Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքի անցկացմամբ պայմանավորված՝ անհնարին է դարձել և ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածում, ինչը լուրջ դժվարություններ է հարուցում երթևեկության մասնակիցների համար: Քաղաքացիների տեղաշարժն ապահովելու և երթևեկության պարտադրված ծանրաբեռնվածությունը հնարավորինս վերաբաշխելու նպատակով՝ Արաբկիր, Դավիթաշեն, ինչպես և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից դեպի Երևան քաղաքի կենտրոն երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ հատվածը շրջանցել Պռոշյան-Պարոնյան-Գր. Լուսավորիչ կամ Կիևյան-Լենինգրադյան-Աթենքի փողոցներով»,- այս մասին Politik.am-ը տեղեկանում է ՃՈ-ի հաղրոդագրությունից:

Բացի այդ, ինչպես նշված, այնպես էլ Նոր Նորք վարչական շրջանից դեպի Էջմիածին քաղաք երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին ՃՈ-ն խորհուրդ է տալիս Երևան քաղաքի կենտրոնը շրջանցել Դավիթ Բեկ- Ռոստովյան երթուղով:

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով