Վա՛յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի. Ոստիկանապետն իր տարերքի մեջ է (Video)

 

imagesԱյսօր՝ հունիս 26-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է ցույցն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Գիշերը բաղոքի ակցիայի ժամանակ միջադեպեր չեն գրանցվել: Առավոտյան պողոտա է եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ու նաև պատասխանել լրագրողների հարցերին: Վլադիմիր Գասպարյանը քաղաքացիներին հորդորել է բոլոր ժամերին պողոտայի մաքրությանը հետևեն:

Քաղաքացիների հիշեցմանը, թե իշխանությունները ժողովրդի ծառաներն են, ոստիկանապետն այսպես է արձագանքել.«Եկեք էս բառակապակցությունների հետևից չընկնենք՝  «իշխանությունները ծառաներ են», այսինչ են, այնինչ են… Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք: Վա՛յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»:

Դիտվել է 177 անգամ
 


Այս թեմայով