Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. ցուցարարները փակեցին նաև Մաշտոցի պողոտան (Ուղիղ միացում)(Photo)

 

մաշտոց
Այսօր` հունիսի 26-ին, Երևանում շարունակվում է բողոքի ցույցն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որը սկսվել է հունիսի 19-ի նստացույցով: Այսօր, սովորության համաձայն, քաղաքացիները հավավքեցին Երևանի Ազատության հրապարակում և երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա:

20:00-ի դրությամբ քաղաքացիները մի պահ երթն ընդհատեցին Մաշտոցի պողոտայում` Ֆրոնսիայի հրապարակի սկզբնամասում և կանգ առան` փակելով Մաշռցի պողոտան: Ոստիկանությունը ցուցարարներին հորդորեց բացել պողոտան: Մոտ 15 րոպե անց քաղաքացիները շարունակեցին երթը և միացան Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին, որոնց թիվը գնալով աճում է:

20:50-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի  քաղաքացիների կուտակումը  հասնում է մինչը Մաշտոցի պողոտա:


 

 

 

մաշտոց

 

Դիտվել է 244 անգամ
 


Այս թեմայով