Home » Real Politik » Ինչո՞ւ են Քոչարյանն ու Բիբինը միաժամանակ գնացել Մոսկվա

Ինչո՞ւ են Քոչարյանն ու Բիբինը միաժամանակ գնացել Մոսկվա

555Հայաստանի իշխանությունների համար այս մեկ շաբաթը հեշտ չի անցնում:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին  Մոսկվայում է։ Այս տեղեկատվությունը ԶԼՄ-ներին է հայտնել Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

«Հայկական ժամանակ» թերթն էլ այսօր գրել էր, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը մեկնել է Մոսկվա.

ՀԷՑ–ի տնօրենների խորհուրդը այս օրերին նիստ է հրավիրել, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ–ի հասարակայնության եւ ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Բիբինը այս օրերին Երեւանում չէ, եւ եթե այո՝ որտե՞ղ է նա գտնվում:

Ուշագրավ է, որ Հայստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը ռուսական կողմին վաճառած Ռոբերտ Քոչարյանն այս թեժ պահին գտնվում է Մոսկվայում: Քոչարյանի Մոսկվայում լինելու հանգամանքը  հետաքրքրություն չէր առաջացնի, եթե նա Բիբինի հետ նույն օրը չլիներ Ռուսաստանում:

Չնայած նրան, որ Քոչարյանի  մամուլի խոսնակը հերքել է` ասելով, որ երկրորդ նախագահի Մոսկվա կատարած այցը կապ չունի էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված բողոքի ցույցերի հետ, սակայն դա բավարար չի, քանի որ Ռոբերտ Քոչարյանը խուսափում է նաև գնահատական տալ վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվող  իրադարձություններին:

Քոչարյանը մի շրջան սկսեց ակտիվորեն քննադատել  կառավարության աշխատանքը, սկսեց տնտեսագիտական վերլուծություններ անել, սակայն այսօր լռում է և դա պատճառաբանում են «իրավիճակը չսրելու համար է, որ չի խոսում»:

Ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանի մեղավորությունն ամենից մեծն է, որ Հայաստանում բաշխիչ ցանցերը վաճառվեց ռուսական ընկերությանը և մենաշնորհային  տեղ տրվեց ՀԷՑ-ին:

Որքան էլ հերքեն, թե Քոչարյանի և Բիբինի Մոսկվայում լինելու հանգամանքը  կապված չի հոսանքի թանկացման հետ, չի կարող հիմնավորված լինել: Համենայնդեպս մի քանի օրից պարզ և հստակ կլինի Քոչայանի այցի «պատահականությունը», քանի որ ո՛չ ՀԷՑ-ի և ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների համար այս մեկ շաբաթը հեշտ չի անցնում:

Դիտվել է 339 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy