Պետք է նախագահին իմպիչմենտի ենթարկել. Ռուբեն Հախվերդյան

69Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ նստացույց և բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների մոտ էր եկել երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նրան չեն զարմացնում հանրահավաքների աննախադեպ չափերը. «Լավ էլ նախադեպ են»,- ասում է նա:

Ռ. Հախվերդյանը հայտարարեց, որ պետք է նախագահին իմպիչմենտի ենթարկել: Ըստ նրա՝ դրսից պետք է անկախ մարդիկ գան, որպեսզի տեղեկացնեն, թե հայ պաշտոնյաները որքան ունեցվածք ունեն դրսում:

«Աբողջ ղեկավարությանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկել: Ինչպե՞ս է այդ մեխանիզմը գործելու՝ ես չգիտեմ, բայց բոլորը թաթախված են կրիմինալի մեջ, նրանց վրա՝ հա՛մ արյուն կա, հա՛մ միլիարդներ կան, այդ ամենը ինչպե՞ս են մարսելու՝ ես չգիտեմ»,- ասաց նա:

Շարունակությունն` այստեղ:

Դիտվել է 293 անգամ
 


Այս թեմայով