Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սյունիքի կրակոցների գործով խուզարկություններ են կատարվել 9 տարբեր հասցեներում

Սյունիքի կրակոցների գործով խուզարկություններ են կատարվել 9 տարբեր հասցեներում

Սյունիքի կրակոցների գործով խուզարկություններ են կատարվել 9 տարբեր հասցեներումՔննչական կոմիտեն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Գորիսի քաղաքարետի թեկնածու Տիգրան Կարապետյանի առանձնատանը կատարված խուզարկության մասին շրջանառվող լուրերը։
«Նախաքննության շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, շուրջ 4 տասնյակ անձ հարցաքննվել է, 6 անձի պատկանող թվով 9 տարբեր հասցեներում կատարվել են խուզարկություններ»,-«Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների փաստով հարուցված գործի շրջանակներում Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու գործարար Տիգրան Կարապետյանի առանձնատանը կատարված խուզարկության մասին այսօր մամուլում հրապարակված տեղեկությունները՝ ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Սակայն, քննության շահերից ելնելով, նա հրաժարվեց անուններ նշել և այլ մանրամասներ հաղորդել:
Նշենք նաև, որ, ըստ Քննչական կոմիտեից մեզ տրամադրած տեղեկատվության, գործի շրջանակներում առ այս պահը ոչ ոք մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի: Իսկ Սյունիքի մարզպետը տուժող չի ճանաչվել:
Ի դեպ, լուրեր են շրջանառվում նաև, որ ի թիվս այլ անձանց, վարույթն իրականացնող մարմին է հրավիրվել նաև Սուրիկ Խաչատրյանը:
Դիտվել է 45 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy