Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին և վերջինիս ընկերները կհարցաքննվեն

սուրենԸնդհանուր առմամբ հարցաքննվելու է շուրջ երկու տասնյակ անձ:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկությաններով, մայիսի 2–ին Գորիսի Սդղի Գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով առաջիկայում կհարցաքննվեն նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և վերջինիս ընկերները:

Ընդհանուր առմամբ հարցաքննվելու է շուրջ երկու տասնյակ անձ: Ըստ նույն աղբյուրների, վերը նշված անձանց արդեն իսկ ուղարկվել են ծանուցագրեր, որպեսզի ներկայանան վարույթ իրականացնող մարմնին: Երեկ Քննչական կոմիտեից մեր թղթակցին ասել են, որ գործով կասկածյալներ և մեղադրյալներ չկան: Մեզ հայտնի դարձավ, որ Սդղի Գյոլում ծեծի ենթարկված Չաքարյան եղբայրներից Հարությունին այս օրերին ևս 2 վիրահատության է սպասվում: Այդ վիրահատություններից է կախված կվերականգնվի՞ նրա վնասված աչքը, թե ոչ: Մինչ այս՝ վիրահատել էին միջադեպի ժամանակ մյուս եղբոր վնասված քիթը» ։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով