Ժամանակն է, որ ստեղծվի նոր կառույց՝ Սուրիկ Խաչատրյանին կից ՏԿ և ԱԻ նախարարություն

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել ենՍուրիկ Խաչատրյանը թերևս միակ պաշտոնյան է, ով իր կերպարով միանգամայն համատեղում է «տարածքային կառավարում» և «արտակարգ իրավիճակներ» հասկացությունները:

«Չորորրդ ինքնիշխանություն» թերթը գրում է.

Երեկ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը փրկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ թույլ չտալով, որ լրագրողներն անցանկալի հարցեր ուղղեն նրան:
«ՉԻ» — Այն, որ հենց Արմեն Երիցյանն է փրկել Սյունիքի մարզպետին՝ միանգամայն հասկանալի է: Սուրիկ Խաչատրյանը տեղով մեկ «արտակարգ իրավիճակ» է, և Արմեն Երիցյանը փաստորեն իր անմիջական պարտականություններն է կատարել:

Եվ ընդհանրապես, ժամանակն է, որ Հայաստանում ստեղծվի նոր կառույց՝ ՍԽԿ ՏԿԱԻՆ (Սուրիկ Խաչատրյանին կից տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն): Մշտապես գտնվելով Սուրիկ Խաչատրյանի կողքին՝ այդ կառույցն ի վիճակի կլինի ցանկացած պահի լոկալիզացնել աղետը: Մանավանդ որ Սուրիկ Խաչատրյանը թերևս միակ պաշտոնյան է, ով իր կերպարով միանգամայն համատեղում է «տարածքային կառավարում» և «արտակարգ իրավիճակներ» հասկացությունները: Ճիշտ է, նոր կառույցը բյուջեի վրա թանկ կնստի, բայց ի՞նչ արած, աղետների կանխարգելումը միշտ էլ թանկ հաճույք է եղել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով