Երբ են հանդիպել և ինչ են խոսել` Քոչարյանն ու Հունանյանը

ռոբՀոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը իր հրավիրած մի քանի ասուլիսում, ի թիվս այլ հայտարարությունների, տեղեկացրեց նաեւ, որ նախաքննության ընթացքի վերաբերյալ ինքը պարբերաբար զեկուցում է Ռոբերտ Քոչարյանին:
Այդ ասուլիսներից մեկի ժամանակ պարոն Ջհանգիրյանը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ ի թիվս այլ վկաների՝ հարցաքննվելու է նաեւ Ռ.Քոչարյանը:
Բնականաբար, հարց է ծագում. ինչպե՞ս էր քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմինը նույն քրեական գործով անցնող վկային տեղեկացնում նախաքննության ընթացքի մասին, եւ, արդյո՞ք դրանով իսկ զինդատախազը չէր խախտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ: Զինդատախազի կողմից թույլ տրված այս օրինախախտումը, ոմանց կարծիքով, արդարացի է, քանի որ, վերջիններիս հավաստմամբ, խոսք է գնում ոչ թե շարքային քաղաքացու, այլ՝ ՀՀ Սահմանադրության պահպանման երաշխավորի մասին: Մի կողմ դնելով Ռ.Քոչարյանի՝ վերը նշված պաշտոնում ոչ օրինական լինելու փաստը, ցանկանում եմ այդպես մտածողներին հիշեցնել, որ՝ համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 1-ի Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, իսկ 6-րդ հոդվածում պարզորոշ նշված է. «Բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով»: Տեղեկացնեմ նաեւ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վկային վերաբերող 86-րդ հոդվածով վկան մնում է վկա: Ինչեւիցե, եւս մեկ անգամ արձանագրենք, որ վկան մնում է վկա, եւ օրենքն էլ չի սահմանազատում վկայի կարգավիճակը՝ հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնի կարեւորությունը: Հետեւաբար, տեղի ունեցածը կարելի է համարել օրենքի կոպիտ խախտում:
Զինդատախազի կողմից թույլ տրված այս օրինախախտումը մեկնաբանելու ցանկությամբ՝ հոկտեմբերի 6-ին դիմեցի «Ազդակ» ակումբի հյուր, Փաստաբանների միջազգային միության նախագահ, «Հոկտեմբերի 27»-ի գործով Վազգեն Սարգսյանի իրավահաջորդների պաշտպան Տիգրան Ջանոյանին: Տեղեկացնեմ նաեւ, որ նույն հարցի պարզաբանման համար դեռեւս մեկ տարի առաջ էի դիմել «Հայոց Տուն» հասարակական կազմակերպության հյուր պարոն Ջանոյանին: Այն ժամանակ պարոն Ջանոյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Ընդհանրապես, քրեական գործով անցնող վկային տեղեկություններ տալը օրենքով արգելվում է: Բայց ես չեմ կարող ասել՝ տեղի ունեցածը օրենքի խախտո՞ւմ, է թե՞ ոչ, քանի որ ես դեռեւս քրեական գործին ամբողջովին չեմ ծանոթացել եւ տեղյակ չեմ, թե՝ Ձեր կողմից մատնանշված անձը, որպես վկա, գործով անցնո՞ւմ է, թե՞ ոչ»: Իսկ ահա մեկ տարի անց պարոն Ջանոյանը նույն հարցին պատասխանեց այս կերպ. «Նախաքննությունն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե որ վկային ինչ չափով կարող է տեղեկություններ տալ, եւ այստեղ՝ օրենքի խախտում չեմ տեսնում»: Կարծում եմ, պարոն Ջանոյանի այս պատասխանը ճիշտ կլիներ, եթե խոսքը կոնկրետ հարցաքննության վերաբերեր, սակայն, ինչպես նկատեցիք, հարցը վերաբերում էր զինդատախազի այն հայտարարությանը, ըստ որի, նա Ռ.Քոչարյանին պարբերաբար զեկուցել էր նախաքննության ընթացքի մասին: Տեղեկացնեմ նաեւ, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախաքննության նյութերում բազմիցս ենք հանդիպում արձանագրությունների, որոնցով կոնկրետ վկաներ նախազգուշացվում են նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, սակայն՝ Ռ.Քոչարյանին վերաբերող նախազգուշացման նման արձանագրություն քրգործում չկա, ինչը նշանակում է, որ վերջինս կարող էր առանց պատասխանատվություն կրելու, ցանկացած ժամանակ ինֆորմացիայի արտահոսքի աղբյուր հանդիսանալ:

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 1,216 անգամ
 


Այս թեմայով