ՀՀ փոխոստիկանապետի ազգականի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին

Գյումրեցիներին հրավիրում են ՀՀ քննչական կոմիտեի Գյումրիի բաժին և բացատրություններ պահանջումԺամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն  զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ.Հարությունյանին։

Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:

«Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Դ.Հարությունյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել և բռնություն է գործադրել զինծառայող Հ.Համբարյանի նկատմամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։

Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք»,- ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է: Հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Համբարյանը  Լոռու մարզի Արեւաշող գյուղից էր, ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի ազգականն էր:

Դիտվել է 107 անգամ
 


Այս թեմայով