Ինչ կպատահի, եթե Հովհաննես Մանուկյանի զավակը «կտրի» Սուրիկ Խաչատրյանի որդու ճանապարհը

Ինչ կպատահի, եթե Հովհաննես Մանուկյանի զավակը «կտրի» Սուրիկ Խաչատրյանի որդու ճանապարհը
Արդյոք նա պաշտպանված կլինի:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պաշտոնայները նախընտրում են խուսափել ուրիշ պաշտոնյաների զավակների հետ կապված սկանդալային պատմությունների վերաբերյալ հարցերին պատասխանելուց: Սակայն այդ պատմություններին կարելի է նաև մեկ այլ տեսանկյունից մոտենալ. պետական պաշտոնյաները Հայաստանն իրենց երեխաների համար ապահով երկիր են համարում՝ հաշվի առնելով իրենց որոշ գործընկերների զավակների պահվածքը:

Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից փորձել է վերը բերված հարցի պատասխանը ստանալ:

Նա ասել է, թե Հայաստանն իր համար հեռանկարային երկիր է համարում, և իր երեխաներն էլ Հայաստանում են ապրում, սովորում և աշխատում: Իսկ եթե  մի օր էլ նախարարի զավակը պատահմամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղայի ճանապարհը «կտրի», ապա արդյոք նա պաշտպանված կլինի: Ի պատասխան՝ Մանուկյանը հայտարարել է. «ՀՀ գլխավոր դատախազի վերջին հաշվետվությունից հետո, երբ նա ասեց, որ բոլոր մեղավորները պատասխանատու կլինեն, ապա՝ այո՛»»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 158 անգամ
 


Այս թեմայով