Ռուսական ՀԷՑ-ը գույքը և ակտիվները պետք է հետ հանձնի ՀՀ կառավարությանը և չքվի այստեղից

հէցԱյդ ընկերությունը տարիներով զբաղվել է Հայաստանի էներգահամակարգի պարզ և անսահմանափակ թալանով, կուտակելով մոտ քառորդ միլիարդ դոլարի պարտք:

«Առավոտ» թերթը գրում է. «Ինչպես Հայաստանի իշխանությունների կողմից, այնպես էլ օրերս Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում հնչում էին կարծիքներ, թե ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը կարելի է համատեղել ԵՄ-ի հետ նոր իրավական հիմքի ձևավորման հետ: Արդոք «համատեղելի՞» է այս երկու կառույցների հետ լիարժեք համագործակցությունը:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը թերթի հետ զրույցում ուշագրավ դիտարկում է արել. «Հնարավոր չէ մերձենալ Եվրոպայի հետ, «տանը» հանդուրժելով կիսագրագետ, անպատասխանատու, կրիմինալ-օլիգարխիկ խավի և նրանց հետ ընկերացած՝ ռուսական պետական կազմակերպությունների կամայականությունները: Ռուսական ՀԷՑ-ի հետ կապված խայտառակությունը դրա վառ օրինակն է: Այդ ընկերությունը տարիներով զբաղվել է Հայաստանի էներգահամակարգի պարզ և անսահմանափակ թալանով, կուտակելով մոտ քառորդ միլիարդ դոլարի պարտք:

Հարցի լուծումը մակերեսին է. կամ այդ ռուսական պետական ընկերությունը պետք է հատուցի իր դուստր ձեռնարկության գործած սխալների կամ հանցագործության համար, կամ՝ «գույք պարտքի դիմաց», այն է. գույքը և ակտիվները հետ հանձնի Հայաստանի Կառավարությանը և չքվի այստեղից: Կգնա՞ դրան իշխանությունը: Կգնա՛, եթե ստիպի հասարակությունը»:

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 17 անգամ
 


Այս թեմայով