Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համար

Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համար

Աստղագուշակ՝ մայիսի 24-ի համարԽոյ: Հեշտ օր չի սապասվում ձեզ: Իրադարծությունները ծավալվում են ձեզ համար ոչ ցանկալի հունով, ավելին՝ իրենց մասին հիշեցնում են ինչ-որ հին խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչների հարկ կլինի որոշումներ կայացնել այնպիսի խնդիրների հետ կապված, որոնց լուծմանը պատրաստ չեն: Հնարավոր են տրամադրության կտրուկ փոփոխություններ, ապրումներ ու տագնապներ, որոնց իրական պատճառները չի հաջողվի կռահել միանգամից: Եթե հաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա և վանել կողմնակի մտքերը, ապա որոշակի հաջողությունների կկարողանաք հասնել: Բայց մի ծանրաբեռնեք ձեզ աշխատանքով: Կենսական ներուժը ցածր է, ինչը կարող է թեթև առողջական խնդիրներ հարուցել:

Ցուլ: Վատ օր չի սպասվում: Այն ինչ ձեզնից պահանջվում է՝ ընդամենը պետք է կարողանաք սառնասրտորեն և օբյեկտիվորեն գնահատել այդ օրվա իրադարձությունները՝մի կողմ թողնելով ձեր ապրումներն ու չխճճվելով սեփական պատրանքների մեջ: Ձեզ կօգնեն հին ու նոր ծանոթների խորհուրդները: Նույնիսկ մեկի կողմից պատահաբար թույլ տրված արտահայտությունը, որը բոլորովին կապ չունի ձեզ հետ, կարող է հանգեցնել հետաքրքիր մտքերի: Աստղերը դրականորեն են տրամադրված նրանց նկատմամբ, ովքեր կձեռնարկեն կարևոր գործեր, ծավալուն ծրագրեր, նոր նպատակներ կդնեն իրենց առջև: Նշանի այդ ներկայացուցիչներին սպասվում են հետաքրքիր հայտնություններ և հաճելի հանդիպումներ, չի բացառվում, նույնիսկ՝ աշխատանքային սիրավեպ:

Երկորյակ: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը: Այսօր դուք լավ շանս ունեք մինչև վերջ հասցնելու նախապես սկսած և կիսատ թողած կարևոր գործեր: Կարելի է համարձակ լինել ֆինանսական հարցերում, նույնիսկ եթե տվյալ խնդրի հետ կապված ունեք աղքատիկ և կցկտուր տեղեկություններ: Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի, տրամադրությունը կվատանա: Թվում է որևէ վատ բան տեղի չի ունենում, բայց նշանի շատ ներկայացուցիչների ձեռքերն սկսում են անզորությունից կախվել: Աշխատեք մռայլ մտքերը ձեզնից վանել հին ընկերների հետ շփումներով:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Դիտվել է 75 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy