«Արթիկ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ներում թմրանյութի հայտնաբերման դեպքեր է գրանցվել

Համաներման հարցը դարձյալ օրակարգում էՄայիսի 25-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ քաղաքացի Պ. Ն.-ի կողմից բերված  304 գրամ սուրճի, կաթի փոշու եւ շաքարավազի խառնուրդում հայտնաբերել են շաքարավազի հատիկների նմանվող կասկածելի փայլուն զանգված:

***

Նույն օրը՝ ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մեքենաների զննման կետում հիմնարկի սնունդ տեղափոխող «Գազել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան զննելիս թափքի վրանը պահող երկաթյա ձողին փաթաթված շորի տակից հայտնաբերել եւ առգրավել են 1,7 գրամ մուգ շագանակագույն մածուցիկ զանգված, 1,5 գրամ չորացված բուսական զանգված եւ «B 8» դաջվածքով 0,4 գրամ քաշով մեկ դեղահաբ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով