Home » ՄԱՄՈՒԼ » «Անի» հյուրանոցը վաճառվել է

«Անի» հյուրանոցը վաճառվել է

«Անի» հյուրանոցը վաճառվել էԱնի» հյուրանոցը, ըստ լուրերի, Գ. Կարապետյանը ձեռք է բերել վաճառելով իր բաժնեմասը:

«168 ժամ» թերթը գրում է.

Արդեն քանի ամիս է Երևանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող հայտնի «Անի» հյուրանոցը վերավաճառվել է: Նախկին սեփականատերերն էին ամերիկահայ գործարար, «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Վահե Յաղուբյանը և այլք: Հյուրանոցի նոր սեփականատերը պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերության բաժնետեր և գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ և ֆերոմոլիբդենի, ինչպես նաև՝ մաքուր մոլիբդենի արտադրությամբ զբաղվող այդ ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը` 51%-ը, պատկանում է ընկերության հիմնական հաճախորդ «Քրոնիմեդ» ընկերությանը, իսկ մնացած մասը ընկերության տնօրեն Գենիկ Կարապետյանին (38.2%) և կոլեկտիվին: Ի դեպ, դեռևս անցյալ տարի ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ երկարատև ժամանակ պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ՓԲԸ-ում ֆինանսական հակասություններ էին ծագել ընկերության բաժնետերերից երկուսի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանի և Գենիկ Կարապետյանի միջև: «Անի» հյուրանոցը, ըստ լուրերի, Գ. Կարապետյանը ձեռք է բերել վաճառելով իր բաժնեմասը

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 50 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy