Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից և բիզնես գործընկերներից մեկի դուստրը՝ ԿԳՆ աուդիտի բաժնի պետ

քոչարյան ռոբերտԱրամայիս Որսկանյանի մյուս դուստրն էլ՝ Հռիփսիմեն, ձևակերպված է որպես «Երկնագույն Սևան» հանգստյան գոտու հիմնական բաժնետեր:

«Հրապարակ» թերթը գրում է.

Վերջերս կրթության և գիտության նախարարության աուդիտի բաժնի պետ է նշանակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից և բիզնես գործընկերներից մեկի՝ Արամայիս Որսկանյանի դուստրը՝ Վարդուհի Որսկանյանը: Նա ԿԳ նախարարի խորհրդականն է եղել, իսկ այս նոր պաշտոնին վերջերս է նշանակվել: Նշենք, որ Վարդուհի Որսկանյանի հայրը՝ Արամայիս Ոսկանյանը, Քոչարյանի կառավարական ամառանոցի տնօրեն է նշանակվել 1999թ. առանձնատան վերանորոգումից հետո: Նրանք համատեղ մի քանի բիզնեսներ ունեն, գոնե փաստաթղթերով այդպես է ձևակերպված:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Ֆաստ քարթ» քարտոդրոմը, որի բացմանը եղել և քարտինգի՝ մեքենա վարելու ասպարեզում իրենց ունակություններն են ցուցադրել Ռոբերտ Սեդրակովիչը և Սեդրակ Ռոբերտովիչը, պատկանում է ՀՀ 2-րդ նախագահի որդուն՝ Սեդրակին, և մի չնչին մաս էլ Վարդուհի Որսկանյանին, չնայած դե յուրե ամբողջը նրա անունով է ձևակերպված: Արամայիս Որսկանյանի մյուս դուստրն էլ՝ Հռիփսիմեն, ձևակերպված է որպես «Երկնագույն Սևան» հանգստյան գոտու հիմնական բաժնետեր, սակայն ասում են, որ այն իրականում պատկանում է Բելլա Քոչարյանին: Ի դեպ, երեկ տեղեկացանք նաև, որ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետի տեղակալ է նշանակվել նախկին պետնախարար, 1995-96թթ. սոցապնախարար Ռաֆայել Բագոյանի որդին՝ Վահագն Բագոյանը

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 118 անգամ
 


Այս թեմայով