Լուկաշենկոն Բելառուսը «Ռուսաստանի միակ պարկեշտ դաշնակիցն» է համարում

скачанные файлы (1)Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի կռվի Բելառուսի հետ, գրում է interfax.ru-ն:

 

«Ռուսաստանը երբեք չի կռվի Բելառուսի հետ: Դա աղետ կլինի հենց Ռուսաստանի համար: Եվ դուք դրան չեք հավատում, ես չգիտեմ՝ ինչու եք դրա մասին գրում, որ այնտեղ Ուկրաինայում… իսկ մենք հաջորդն ենք: Բելառուսը Ռուսաստանի Դաշնության միակ ազնիվ պարկեշտ դաշնակիցն է մնացել»,- ասել է Լուկաշենկոն:

 

Երկրի նախագահի խոսքով՝ նա գիտի Ուկրաինայի իրավիճակի մասին ավելի խորը, քան լրագրողները:

 

«Գուցե վաղը մեկը ցանկանար կտրել Պոլեսիայի մի կտոր: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին կլիներ իմ և մեր ժողովրդի արձագանքը: Մենք կկռվենք հողի ամեն կտորի համար: Ես Տուրչինովին (Ալեքսանդր- Tert.am) ասում էի, որ եթե դա ձեր հողն է, ապա ինչո՞ւ այդ դեպքում դուք դրա համար չկռվեցիք: Առավելևս, որ այնտեղ շատ ուկրաինական զորք կար: Ինչո՞ւ չկռվեցիք: Ինչ է՝ ընդունեցիք, որ ձեր հողը չէ՞»,- ասել է Լուկաշենկոն։

 

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով