250 ավտոմեքենայով, «Յանդեքս տաքսին» այսօրվանից սկսեց աշխատել Երևանում

Յանդեքս տաքսի«Յանդեքս տաքսի» ընկերությունից տեղեկանում ենք, որ այսօրվանից՝ հուլիսի 1-ից, Երևանում սկսել է աշխատել իրենց ծառայությունը:

Ծառայությանը միացված է ավելի քան 250 մեքենա՝ Երևանի 11 տաքսի ծառայություններից: Ըստ այդմ՝ հաճախորդների պատվերները փոխանցվելու են ամենամոտ գտնվող մեքենայի վարորդին:

«Յանդեքս տաքսիում» ակնկալում են, որ Երևանում տաքսիի տրամադրման ժամանակը կկազմի 5-10 րոպե։

Մեքենայի ժամանմանը կարելի է հետեւել անմիջապես քաղաքի քարտեզի վրա, իսկ վարորդի հեռախոսի համարն ու մեքենայի պետհամարանիշը ծառայությունն ուղարկում է SMS հաղորդագրության միջոցով:

Նշվում է, որ ուղեւորության առաջին երկու կիլոմետրը կարժենա 100 դրամ, այնուհետ՝ 100 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար։

 


Այս թեմայով