ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է ոստիակնության կողմից կիրառած բռնությունները

Akcia-23-12ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունն իր մտահոգությունն է հայտնել ոստիկանության կողմից Երևանում հունիսի 23-ին ցուցարարների, ներառյալ՝ լրագրողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժի մասին արժանահավատ հաղորդումների առնչությամբ։

Վարչությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել այդ դեպքերը։ Այդ մասին այսօր Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության խոսնակ Ռավինա Շամդասանին, ասված է վարչության պաշտոնական կայքում:

«Մինչ երկրում շարունակվում են ցույցերը (էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ-Tert.am), երկրի ղեկավարությունը պետք է ապահովի, որ ցույցերի ժամանակ ոստիկանների գործողությունները խստորեն համապատասխանեն մարդու իրավունքի միջազգային նորմերին և չափանիշներին»,- ասված է հայտարարությունում:

Կազմակերպությունը ողջունել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ «Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությանը» երկրի կառավարության հանձնառության վերաբերյալ։ «Մենք կոչ ենք անում կառավարությանն անել այնպես, որ այս հանձնառությունն արտահայտվի այս ցույցերին տրվող արձագանքում, և կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ և զերծ մնալ բռնությունից»,- ասել է նա։

Դիտվել է 81 անգամ
 


Այս թեմայով