Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ես տեղյակ չեմ. 24 ամյա Կարենին 4.6 տարի ազատազրկում է սպառնում (Photo,Video)

Ես տեղյակ չեմ. 24 ամյա Կարենին 4.6 տարի ազատազրկում է սպառնում (Photo,Video)

IMG_2574Politik.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 24 ամյա Կարեն Դավթյանի մասնակցությամբ դատական գործը: Դավթյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ի դատապարտյալ Արեգ Քամալյանի կողմից Տրամադոլ տեսակի հոգեմետ նյութ պարունակող հաբեր ձեռք բերելուն օժանդակելու նպատակով 25.04.2014թ. գործով չպարզված հանգամանքներում ստացել է վերջինիս կողմից ուղարկված 105 հազար  ՀՀ դրամ գումար։

Կարեն Դավթյանից բացի՝ նույն գործով (ԵԱՔԴ/0122/01/14) մեղադրանք է առաջադրվել քաղաքացիներ Գրիգոր Գաբրիելյանին և Արեգ Քամալյանին:  Գրիգոր Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տառապելով Պոստտրավմատիկ էնեցեպալոպացիա հիվանդությամբ, և բժշկի նշանակմամբ ստանալով Տրամադոլ տեսակի դեղահաբեր, բջջային հեռախոսակապով համաձայնության է եկել ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալ Արեգ Քամալյանի հետ՝ իրեն հատկացված դեղահաբից վերջինիս ապօրինի իրացնելու վերաբերյալ։

IMG_2564

Արեգ Քամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում,բջջային հեռախոսակապով համաձայնության է եկել Պոստտրավմատիկ էնեցեպալոպացիա հիվանդությամբ տառապող, և բժշկի նշանակմամբհոգեմետ նյութ պարունակող Տրամադոլ տեսակի դեղահաբեր ստացող Գրիգոր Գաբրիելյանի հետ, հիշյալ հաբերից վերջինիցս ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ։

 

Հունիսի 24-ին կայացած դատական նիստից հետո Կարեն Դավթյանի պաշտպան Հայկազ Գալստյանը Politik.am-ի հետ զրույցում հայտնում է, որ իրենք դատարանից պահանջում են, որպեսզի Կարեն Դավթյանի նկատմամբ արդարացման վճիռ կայացվի՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հունիսի 24-ի նիստում պաշտպանները ներկայացրեցին իրենց ճառերը:

Հաջորդ  դատական նիստը նշանակված է հուլիսի 6-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 123 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy