Լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում. (Ուղիղ միացում)

բաղրամյանՉնայած հորդառատ անձրևին` քաղաքացիները չեն լքում պողոտան։

Այսօր` հունիսի 25-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի ցույցը: Քաղաքացիները հորդառատ անձրևի պայմաններում շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում:

19:45-ի դրությամբ բազմաթիվ քաղաքացիների ուղությամբ շարժվեց աղբահանման մեքենան, որը անհասկանալի իրավիճակ ստեղծեց պողոտայում: Մի խումբ քաղաքացիներ բարձրացան աղբահանման մեքենայի վրա և միայն ոստիկանության ներկայացուցիչների հորդորից հետո իջան։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի քաղաքացու անվանեց սադրիչ և «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամներին հորդորեց հեռացնել նրան պողոտայից: Ի պատասխան Վալերի Օսիպյանի կոչին` նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ իրենք չեն ճանաչում այդ քաղաքացուն և եթե ոստիկանությունը կարծում է, որ նա սադրիչ է, ապա թող հեռացնի նրան հավաքի վայրից:

20:00-ի դրությամբ  խաղաղ ցույցը շարունակվում է և քաղաքացիների հոսքը շարունակվում է Բաղրամյան պողոտա:

Ուղիղ միացումը` ստորև:

 

Դիտվել է 4,211 անգամ
 


Այս թեմայով