Ցնծում է Բաղրամյան պողոտան. պայքարն անզիջում է (Ուղիղ միացում)

glxavwԱյսօր` հունիսի 25-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի ցույցը: Անգամ հորդառատ անձրևը չխանգարեց քաղաքացիներին շարունակել պայքարը:

19:45-ին բազմաթիվ քաղաքացիների ուղությամբ շարժվեց աղբահանման մեքենան, որը անհասկանալի իրավիճակ ստեղծեց պողոտայում: Մի խումբ քաղաքացիներ բարձրացան աղբահանման մեքենայի վրա և միայն ոստիկանության ներկայացուցիչների հորդորից հետո իջան։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի քաղաքացու անվանեց սադրիչ և «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամներին հորդորեց հեռացնել նրան պողոտայից: Ի պատասխան Վալերի Օսիպյանի կոչին` նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ իրենք չեն ճանաչում այդ քաղաքացուն և եթե ոստիկանությունը կարծում է, որ նա սադրիչ է, ապա թող հեռացնի նրան հավաքի վայրից:

24:00-ի դրությամբ  խաղաղ ցույցը շարունակվում է, իսկ քաղաքացիները բարձր տրամադրությամբ` երգ ու պարով շարունակում են պայքարը:

Ուղիղ միացումը` ստորև:

Դիտվել է 1,121 անգամ
 


Այս թեմայով