Թոքմաջյանին Բակո Սահակյանն էլ մերժեց

թոքմաջյան-բակոԹոքմաջյանն այս օրերին մեկնել է Ղարաբաղ:

«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկ համալսարանի ռեկտորի ընտրություններում ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանի առաջադրմամբ համալսարանը դարձավ միակ բուհը, որտեղ ընտրությունները մրցակցային են դառնում, ի տարբերություն Բժշկականի եւ ԵՊՀ-ի, որտեղ մեկական թեկնածու է առաջադրվել:

Բժշկականում ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին: Բժշկականին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ նախապես ծրագրված էր հունիսի 5-ը, սակայն հետաձգվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ Հայաստանում չլինելու պատճառով: ԵՊՀ-ում ընտրությունները կլինեն հունիսի 29-ին, Ճարտարագիտականում՝ հունիսի 20-ին, եւ մրցակցությունը թեժ կլինի։ Թոքմաջյանն այս օրերին մեկնել է Ղարաբաղ` Բակո Սահակյանի աջակցությունն ստանալու, սակայն, ըստ որոշ լուրերի, մերժվել է:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 64 անգամ
 


Այս թեմայով