Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Photo. Կայացել է Վճռաբեկ դատարանի ներկան եւ ապագան խորագրով քննարկումը

Photo. Կայացել է Վճռաբեկ դատարանի ներկան եւ ապագան խորագրով քննարկումը

Photo. Կայացել է Վճռաբեկ դատարանի ներկան եւ ապագան խորագրով քննարկումըՄայիսի 8-ին տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`մայիսի 22- ին, ՀՀ վճռաբեկ դատարանի հովանու ներքո, կայացել է հերթական կլոր սեղան-քննարկումը` «ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելությունը. ներկան եւ ապագան» խորագրով: Այս մասին  Politik.am-ը տեղեկացավ ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հիշեցնենք, որ «ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելությունը. ներկան եւ ապագան» խորագրով քննարկումների շարքը մեկնարկել է մայիսի 8-ին. նպատակը դատական պրակտիկայում արդի մի շարք խնդիրների քննարկումն է եւ դրանց լուծման ուղենշումը, իսկ գաղափարը ծագել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագրի շրջանակներում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի համագործակցության արդյունքում:

Ինչպես նախորդ, այնպես էլ մայիսի 22-ին տեղի ունեցած քննարկմանն իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաեւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը եւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:  Քննարկումը նվիրված էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների համատեքստում դատական համակարգի, այդ թվում` Վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակի առանձնահատկություններին: Ելույթներով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը եւ ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը:

Դիտվել է 16 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy