Հովիկ Աբրահամյանի տղան մնաց մենակ. Արտաշատում ընտրություններն ավարտվեց

Արգամ Աբրահամյան1Արտաշատի քաղաքապետի ընտրություններում Հովիկ Աբրահամյանի տղան «կընտրվի» քաղաքապետ :

Արդեն տեղեկացրել ենք, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունիսի 7-ին տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն: ՏԻՄ ընտրությունն Արտաշատում հասարակության  ուշադրության կենտրոնում  է, քանի որ հիմնական և արդեն միակ թեկնածուն  վարչապետ Հովիկ Աբրահամյանի տղան` Արգամ  Աբրահամյանն է:

Արգամ Աբրահամյանի միակ մրցակից Գարեգին Համբարձումյանը, համաձայն ԿԸՀ պաշտոնական տվյալների, հետ է վերցրել փաստաթղթերը, իսկ այսօր էլ մեր տեղեկություններով, ինքնաբացարկի դիմում կներկայացնի:

Ստացվում է, որ Արտաշատի ընտրողները այլընտրանքային թեկնածու էլ չունեն Արտաշատում և քվեարկության պետք է կատարեն «Կողմ» կամ «Դեմ» եղանակով:

Վստահաբար կարող ենք ասել, որ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում Հովիկ Աբրահամյանի տղան «կընտրվի» քաղաքապետ և հունիսի 8-ին Աբրահամյանները հերթական հաղթանակը կարձանագրեն սեփական ժողովրդի դեմ:

 


Այս թեմայով