Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սամվել Ալեքսանյանին 250 մնլ դրամ տուգանել են

Սամվել Ալեքսանյանին 250 մնլ դրամ տուգանել են

 ալեքսանյան սամվելԳագիկ Խաչատրյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններում էլ են տուգանքներ կիրառվել:

«Մենք ունենք 350 միլիարդի հարկային վնասներ ներկայացրած ընկերություններ, որը իջացրել ենք 150 միլիարդով»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն` անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության  գործունեությանը և ընդգծել է. « Հիմա, որ դուք գաք, ուսումնասիրեք, կհասկանաք, որ մի օրում, մի տարում հնարավոր չէ հազարավոր ձեռնարկությունների հետևից գնալ և ստուգումներ անել»:

Գագիկ Խաչատրյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններում էլ են տուգանքներ կիրառվել.«Միայն հսկիչ դրամարկղային խախտումների արդյունքում Սամվել Ալեքսանյանի ընկերությունները տուգանվել և նրանցից գանձվել է 250 միլիոն դրամ»,- ասել է Գագիկ Խաչատրյանը:

Դիտվել է 205 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy