Սաշիկ Սարգսյանը բիզնես չունի. Ֆինանսների նախարարի ապշեցուցիչ պատասխանը

սաշիկՖինանսների նախարարն անդրադարձել է Ալեքսանդր Սարգսյանի  բիզնեսներին:

«Մենք ունենք 350 միլիարդի հարկային վնասներ ներկայացրած ընկերություններ, որը իջացրել ենք 150 միլիարդով»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն` անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության  գործունեությանը և ընդգծել է. « Հիմա, որ դուք գաք, ուսումնասիրեք, կհասկանաք, որ մի օրում, մի տարում հնարավոր չէ հազարավոր ձեռնարկությունների հետևից գնալ և ստուգումներ անել»:

Գագիկ Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանին (Սաշիկ Սարգսյան) հնարովոր եղե՞լ է հարկային դաշտ բերել, ֆինանսների նախարարը պատասխանել է.

«Որ ասեք Ալեքսանդր Սարգսյանը ի՞նչ բիզնեսներ ունի ես… չունի  որևէ  բիզնես»,- նախարարը և հավելեց.. «Ես այնքան բան գիտեմ, բայց պետք ա ստիպեք, որ ասեմ»:

Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանը հանրության մեջ հայտնի է բազմաթիվ բիզնեսների մեջ մասնաբաժին (փայ)  ունենալով:

Դիտվել է 947 անգամ
 


Այս թեմայով