Հովիկ Աբրահամյանը տղայի համար ճնշումների չի գնա՞

արգամ աբրահամյանԱրարատի մարզի Արտաշատ քաղաքում հունիսի 7-ին կայանալիք ընտրություներում վարչապետի տղան մնացել է մենակ:

ԱԺ փախնախագահ, Հանրապետական Հերմինե Նաղդալյանի կարծիքով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը   ճնշում չի բանեցնի  իր որդի Արգամ Աբրահամյանի քաղաքական կարիերան դասավորելու համար։  Նաղդալյանը նման տեսակետ է հայտնել այսօր` ՀՀ ԱԺ-ում:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունիսի 7-ին կայանալիք ընտրություներում վարչապետի տղան մնացել է մենակ, քանի որ միակ մրցակիցը Գարեգին Համբարձումյանը ինքնաբացարկ է հայտնել:

ԱԺ փոխնախագահը Արգամ Աբրահամյանի միայնակ մնալը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Եթե դուք դրա մեջ ճնշում եք տեսնում, ես ձեզ հետ միասին պատրաստ եմ պաշտպանել օրենքը։ Սակայն մերժել մարդու քաղաքական կարիերա կառուցելու որոշումը միայն այն պատճառով, որ նա վարչապետի որդին է, կարծում եմ արդարացի չէ»:

 


Այս թեմայով