Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 25 տարվա մեջ միայն Տարոն Մարգարյանն էր, որ դրական փոփոխություններ բերեց

25 տարվա մեջ միայն Տարոն Մարգարյանն էր, որ դրական փոփոխություններ բերեց

14650046_654980161336876_280537466615679978_nՆուբարաշեն համայնքը չնայած Երևան քաղաքի մի հատվածն է, սակայն կարծես կտրված է Երևանից: Անցած 25 տարիների մայրաքաղաքի զարգացումը կարծես չէր էլ հասնում Նուբարաշեն համայնք: Անբարեկարգ էր, և երեկոյան ժամերին  վտանգավոր էր Նուբարաշենի խճուղին, որը այս տարիների ընթացքում չուներ լուսավորման համակարգ: Նուբարաշենցիները ուրախությամբ նկատում են, որ այս տարի քաղաքապետի ջանքերով արդեն իսկ ունեն  լուսավոր ճանապարհ.«25 տարի խճուղին լուսավորված չէր: Ոչ մի քաղաքապետ իր ուշադրության կենտրոնում չէր պահում մեր համայնքը: Իսկապես վերջին տարիների փոփոխությունները նկատելի է: Ունենք լուսավորված ճանապարհներ, իսկ այս տարի քաղաքային իշխանությունների ջանքերով վերակառուցվեց մեր համայնքի գլխավոր այգին: Նախկին անխնամ և կեղտոտ այգին կերպարանափոխվել է և հիմա հաճելի է երեխաների հետ իջնել այգի»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Նուբարաշենի 11-րդ փողոցի բնակչուհի Մարգարիտ Սողոմոնյանը:

Քաղաքացին նկատում է, որ իրենց համայնքում պակասել են նաև անօրինական շինությունները.«Բոլոր շենքերի առաջին հարկերի բնակիչները զբաղեցրել էին շենքի հարակից տարածքները և անօրինական շինություններ կառուցել: Այսօր արդեն մեր համայնքի շատ շենքեր ազատվել են անօրինական շինություններից, իսկ նրանց փոխարեն գեղեցիկ խաղահրապարակներ են կառուցվել: Հույս ունեմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս արդյունքներով չի բավարարվի և ամբողջ համայնքը կազատվի անօրինական շինություններից»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը:

Untitled-1 copy - Copy - Copy