ՌԴ դեսպանը չի անդրադարձել բռնություններին

շivanԱյսօր` հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինն անդրադարձել է Էլեկիտրաէներգիայի թանկազման դեմ ծավալված հասարակական ընդվզմանն ու տեղի ունեցող պրոցեսներին:

Դեսպանն ասել է. «Այս իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում: Այլ տարբերակներ չեն կարող լինել: Իրավիճակը պետք է կարգավորվի միայն բանակցությունների սեղանի շուրջ, որը բազմիցս առաջարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը»,-հաղորդում է «Ազատությունը»:

Վոլինկինը նշել է. «Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ Երևանում և ընդհանրապես Հայաստանում կայուն իրավիճակ լինի, որ այստեղ որևէ հակամարտություն չլինի: Հայաստանը կարող է զարգանալ միայն կայունության պայմաններում»:

Հատկանշական է նաև այն, որ ռուս դիվանագետը որևէ կերպ չի անդրադարձել ոստիկանության կողմից գործադրված բռնություններին, լրագրողների ու քաղաքացիների հանդեպ կիրառած անհամաչափ ուժին:

Դիտվել է 10 անգամ
 


Այս թեմայով