Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոստիկանության գործողություններում հատուկ չարություն կար. Ռուբեն Մեհրաբյան

Ոստիկանության գործողություններում հատուկ չարություն կար. Ռուբեն Մեհրաբյան

Ruben-Mehrabyan_3-600x340«Որպես ինքնաբուխ ակցիա այն նախադեպը չունի»,- հրավիրած մամուլի ասուլիսում ասաց` քաղաքական և միջազգային փորձագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով հոսանքի տանկացման դեմ ծավալված քաղաքացիական ընդվզմանը:

Մեհրաբյանն ասաց նաև, որ այս ընդվզումը ցույց տվեց, որ իշխանությունը ֆունկցիոնալ առումով գործունակ չէ, այսինքն՝ իշխանությունը չի զգում, չի ուզում զգալ, չի ուզում հասկանալ, թե ինչ է ուզում հասարակությունը, իսկ հասականալուց էլ չի կարողանում սպասարկել հանրության ուզածը:

«Նույնը կարելի է ասել քաղաքական դաշտի ամենամեծ սեգմենտի մասին չնչին, եզակի բացառություններով: Դա հասկանում են նաև քաղաքացիները և այլ ճանապարհ, քան իրենք վերցնեն իրենց ճակատագիրը իրենց ձեռքը, չկա»,-ասաց վերլուծաբանը:

 Վերլուծաբանի խոսքերով. «իշխանությունը նույնիսկ չկարողացավ իր հակասություններում գրագետ ձևով օգտագործել հանրային դժգոհությունը ռուսական կազմակերպության հետ՝ թեկուզ իր շահերից ելնելով»:

 «Հիմա իշխանությունը ցուք ցվանգի առաջ է կանգնած, այսինքն՝ քայլ չանել չի կարող, սակայն ցանկացած քայլ տեսականորեն հնարավոր քայլ էլ ավելի է գցելու իշխանության վարկը և թուլացնելու նրա դերը»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը: Նա նկատեց նաև այն, որ ոստիկանության գործողություններում հատուկ չարություն կար լրագրողների նկատմամբ` հավելելով, որ որ այդ գործողությունները ցույց տվեցին, որ ոստիկանությունը բարեփոխվել է միայն արտակնապես, իսկ գործելակերպում բնավ բան չի փոխվել:

 «Մենք տեսանք, որ չկա վարչապետ, չկա էներգետիկայի ոլորտի պատասխանատու, չկա կառավարության աշխատակազմ, իսկ Ռոբերտ Նազարյանը վերածվել է անտառում թաքնված բելառուս պարտիզանի և այդ ֆոնին Երևանի փոխոստիկանապետը տեսական բանավեճի մեջ է մտնում քաղաքացիների հետ»,- ասաց նա և նշեց, որ իշխանությունն իր անգործունեությունը քողարկելու համար ոստիկանությանը դրեց հարվածի տակ:

 Ռուբեն Մեհրաբյանը հույս հայտնեց, որ  իշխանությունը հետևություններ արել է, մասնավորապես երեկվա հանգիստ գիշերը իրեն այդ հույսը ներշնչում է:

Վերլուծաբանը եզրափակելով խոսքն ասաց. «Սա ինքնաբուխ ակցիա էր, այստեղ չկա աստիճանակարգ և սպասելիքները պետք է համապատասխանեցնել իրողությունների: Մենք տեսանք, որ այս անգամ որոշ պատգամավորներ եկան և միացան ցուցարարներին»:

Դիտվել է 26 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy