Ռուսաստանը մեծահարուստ հայերից մեկին հորդորել է գնել ՀԷՑ-ը

հէցԳործարքն ամենեւին շահավետ չէ:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանը մեծահարուստ հայերից մեկին հորդորել է անպայման գնել ՀԷՑ-ը, որպեսզի ինչ-ինչ զարգացումների դեպքում դրանք չազգայնացվեն, քանզի մենաշնորհային կարգավիճակ ունեցող ՀԷՑ-ի վարկային պարտավորությունների փաթեթն անչափ մեծ է:

Գործարքն ամենեւին շահավետ չէ, այդուհանդերձ, կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել, և պոտենցիալ գնորդի պատվերով, որի անունը չեն ցանկանում այս պահին հրապարակել, միջազգային ամենաճանաչված ընկերություններից մեկն աուդիտ կիրականացնի բիբինյան ընկերությունում` իրական վիճակը հասկանալու, «ապրանքի» գինն իմանալու համար»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով