Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայտարարություն ավտոերթ անցկացնելու մասին

Հայտարարություն ավտոերթ անցկացնելու մասին

hosank-472x265«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ բողոքի այլ ակցիա անցկացնելու վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հաշվի առնելով այն, որ շատ քաղաքացիներ աշխատանքային ժամերի պատճառով հնարավորություն չունեն մասնակցել նստացույցին՝ ամբողջ օրվա ընթացքում, կոչ է անում իրականացնել բողոքի այլ ակցիա։

Հունիսի 24-ին, ժամը 18։00-ին հավաքվում ենք Բրազիլիայի հրապարակում՝ ավտոերթ անցկացնելու նպատակով։ Կարող եք մեքենաներով կամ ձեզ հարմար այլ մեթոդներով, որոնք օրինական են եւ խաղաղ բողոքի ակցիայի համար թույլատրելի, ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որով էլ կօգնեք մեր խաղաղ պայքարին։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ բողոքի բարձրաձայնման բոլոր ձեւերն ընդունելի են, եթե դրանք իրականացվում են օրենքի շրջանակներում»:

Դիտվել է 72 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy