Video. Գողերը պետք է բանտում գտնվեն. դերասան Աշոտ Ադամյան

adamyanash22Բաղրամյանի պողոտայի բողոքի ակցիային միացած դերասան Աշոտ Ադամյանն ասաց. «Ես կողմ եմ երիտասարդների բարձրացրած խնդրին: Գողերը պետք է բանտում գտնվեն: Մենք չպետք է վճարենք այն գումարները, որոնք ինչ որ մեկը գողացել է»:

Անդրադառնալով ինքնաբուխ, առանց լիդեռների ու անկազմակերպ պայքարի հաջողության հնարավորություններին Ադամնյան ասաց, որ բավականին ցածր է գնահատում ու հաջողության համար անպայման պետք է պայքարը ղեկավարվի որևէ կենտրոնից կամ շտաբից և կրի կազմակերպված բնույթ: Դերասանի խոսքով դա ցուցարարների որոշելիքն է և ինքը պարզապես իր կարծիքն է հայտնում:

Աշոտ Ադամյանը կարևորեց այն հանգամանքը, որ մարդկանց մեջ արժանապատվություն է արթնացել և մարդիկ ընդվզում են,ինքնագիտակցման վարք դրսևորում:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով