Սա քաղաքական դաշտի մոնոպոլիզացիա է, որն անթույլատրելի է. Մենուա Բրուտյան

մենուա-արգամՍա նաև քաղաքական դաշտի մոնոպոլիզացիա է, որն անթույլատրելի է:

«Քանի դեռ տարված եք ձերդ գերազանցություն «ԵՍ»-ը շոյելով,զբաղվում եք մանր-մունր ու կենցաղային մակարդակի խնդրիներով, մարդիկ «ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» են իրականացնում բառիս ուղիղ իմաստով»,- Politik.am-ի «Հովիկ Աբրահամյանի տղան մնաց մենակ. Արտաշատում ընտրություններն ավարտվեց» վերտառությամբ հրապարակումն այսպես է մեկնաբանել Լոռեցիների միավորում ԲՀԿ նախագահ մենուա Բրուտյանը:

«Սա նաև քաղաքական դաշտի մոնոպոլիզացիա է, որն անթույլատրելի է: Ինչ է այս երկրում բացի պաշտոնյաների տղաներից ուրիշ մարդ չկա՞, թե՞ կարող է այդ մեկ ուրիշը խելքը գլխին լինի՝ համը դուրս գա: Եթե հիշողությունս չի դավաճանում, մի քանի տարի առաջ «ՏԵՂԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐ»-ի մասին բաներ էր ասվում, թ՞ե դա ուրիշ թեմա էր և այս երևույթի հետ կապ չունի. սրանք տեղը տեղին «ԻՇԽԱՆՆԵՐ» են: Այս գործընթացը քաղաքական սերնդափոխություն չէ, սա ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ է, քանի որ չկա քաղաքական սերնդափոխության ոչ մի նախապայման՝ հավասար հնարավորություններ և պայքարի քաղաքակիրթ մեթոդներ: Այս ամենի մեջ ինձ համար մեղավորները միայն «Վերարտադրվողները» չեն, այլ նրանք, ում գործողությունների կամ անգործության արդյունքում ստեղծվում են վերարտադրության համար նպաստավոր պայմաններ:

Հ.Գ. Լավ շատ չխանգարեմ, հանգիստ զբաղվեք ձեր «ԵՍ»-երը շոյելու մրցավազքով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բրուտյանը:

 

 

 


Այս թեմայով