Հայաստանը դուրս է գալու ԵՏՄ-ից. Ժիրայր Սեֆիլյան


Ո՞ր ուժերը կմիանան Ժիրայր Սեֆիլյանի պայքարին«Անցումային փուլում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հաստատման նպատակով կատարվելու են մի շարք վճռական քայլեր». Ժիրայր Սեֆիլյան:

«Առաջին հերթին չեղյալ են հայտարարվելու մեր ազգային շահերին և ինքնիշխանությանը հակասող միջազգային պայմանագրերը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Բնականաբար՝ Հայաստանը դուրս է գալու ԵՏՄ-ից, ԱՊՀ-ից և ՀԱՊԿ-ից: Զուգահեռաբար՝ վերանայվելու է մեր արտաքին հարաբերությունների վեկտորները՝ դրանք հավասարակշռելով առաջին հերթին Արևմուտքի, Իրանի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանի հետ կապված միակ նպատակը լինելու է ռազմավարական դաշնակցության շարունակումը, սակայն միանգամայն նոր ձևաչափով և մեր ազգային արժանապատվության ու ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա: Դրան հասնելու համար մեր տարածքից պետք է անհապաղ դուրս բերվեն Ռուսաստանի սահմանապահները, ինչպես նաև ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ցամաքային ստորաբաժանումները: Իսկ 102-րդ ռազմակայանի ՀՕՊ-ի և ավիացիայի ստորաբաժանումները մեր տարածքում կարող են մնալ փոխադարձ շահավետության պայմաններով»,- եզրափակել է Սեֆիլյանը:

Դիտվել է 154 անգամ
 


Այս թեմայով