Home » ԺԱՄԱՆՑ » Աստղագուշակ՝ մայիսի 24-ի համար

Աստղագուշակ՝ մայիսի 24-ի համար

Աստղագուշակ՝ մայիսի 24-ի համարԽոյ: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում շատերը ձեր ուշադրությոն կարիքը կզգան, մինչդեռ դուք կնախընտրեք կենտրոնանալ սեփական գործերի վրա, ինչը սակայն չի ստացվի: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Մտերիմներր շատ ավելին են պահանջում և ձեր հնարավորությունները երբեմն չեն ներում նրանց ցանկություններն իրականացնելու համար: Դրամական միջոցներն այսօր ճիշտ չեք տնօրինի:Իսկ ծախսերը կրճատելու մասին մտածելու ժամանակ չեք ունենա: Զգույշ եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ:

Ցուլ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավ է օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել:Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը, ուժասպառ անող ֆիզիկական մարզումները՝ ցանկալի չեն: Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել  չարժե: Անգործությունը կարող է տրամադրություն փչացնել, նշանի շատ ներկայացուցիչներ կընկճվեն և կհուսահատվեն: Փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել, ներգրավեք նաև ընկերներին մտերիմներին, դա դրական կազդի ձեր հարաբերությունների վրա, նաև զվարճալի կլինի:

Երկվորյակ: Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում, ծրագրում են մի շարք գործարքներ կնքել,  որոշ գնումներ կատարել: Այսօր կարող եք սեփական բիզնեսը հիմնելու վերաբերյալ կարևոր հարցեր քննարկել: Հնարավոր է որոշակի գումար ստանաք: Կենսական ներուժը բարձր է, օրվա ընթացքում ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ակտիվ հանգիստը, սպորտով զբաղվելը, կամ պարզապես մաքուր օդում զբոսանքները՝ տրամադրություն կբարձրացնեն: Ընկերների հետ շփումը կոգեշնչի, կծնվեն նոր գաղափարներ: Էներգիայի մեծ հոսք կզգաք:

Խեցգետին: Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Սակայն որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել: Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից: Անգամ, եթե ամեն բան հարթվի, դեռ երկար ժամանակ տրամադրությունը վերականգնել չի ստացվի: Եթե ռոմանտիկ ժամադրության եք պատրաստվում, ապա պատրաստ եղեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել և հաճելիորեն զարմացնել սիրելիին, հակառակ դեպքում՝ ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի են:

Առյուծ: Այսօր չարժե բարդ, ձանձրալի գործերով զբաղվել, կարևոր որոշումներ կայացնել: Կդժվարանաք հետագա գործողությունների հստակ ծրագիր կազմել և հետևել դրան: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ իրենց առջև անիրականանալի նպատակներ կդնեն, և ձախողման դեպքում՝ կկորցնեն լավատեսությունը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Նպատակահարմար օր է փոքր գնումներ կատարելու համար: Կարող եք որոշակի գումար ստանալ, ինչը ճիշտ ժամանակին կլինի: Անձնական հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, ամեն դեպքում՝ լուրջ խնդիրներ ևս չեն ծագի:

Կույս: Տուրք մի տվեք երևակայությանը, այսօր դա ձեր օգտին չի լինի: Նաև չարժե խախտել ընդունված կանոնները և բոլորին դեմ գնալ: Որքան ավելի ուշադիր վերլուծեք շրջապատի մարդկանց կյանքի փորձը, այնքան քիչ սխալներ թույլ կտաք: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի անակնկալներ: Կստանաք ուրախալի լուրեր, առաջարկներ , հրավերներ: Օրվա երկրորդ կեսին նշանի որոշ ներկայացուցիչներ նոր գաղափարներ կունենան, որոնց իրագործումը կյանքում մի շարք դրական փոփոխությունների կհանգեցնի: Ձեզնից  կպահանջվի համառություն և նպատակասլացություն, հատկանիշներ՝ որոնց պակասը դուք չունեք: Շարունակությունն` այստեղ:

Դիտվել է 246 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy