Բուռնաշը իր խոսքը կասի մայիսի 25-ից հետո

Աշոտ Աղաբաբյանը   դատի է տվել «Ինգո Արմենիային»Եթե այդ որոշումը լինի ընդդեմ իրեն՝ դա լուրջ հարված կլինի Աղաբաբյանի բիզնեսին:

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ձեւական է հաճախում խորհրդարան, անգամ քվեարկություններին չի մասնակցում: Պատգամավորը կոշտ ասելիք ունի, բայց՝ մայիսի 25-ից հետո, երբ պարզ կլինի հարկային մարմինների տուգանքները դատարանում վիճարկելու վերջնական որոշումը:

Եթե այդ որոշումը լինի ընդդեմ իրեն՝ դա լուրջ հարված կլինի Աղաբաբյանի բիզնեսին: Աղաբաբյանի մերձավորների փոխանցմամբ՝ դա կարող է պարզապես սեպ խրեն նրա եւ ՀՀԿ վերնախավի միջեւ, քանի որ այդպիսով իշխանություններն ուղղակի ցույց կտան Աղաբաբյանին իր տեղը:

Նրա մերձավոր շրջապատում միաժամանակ հիշատակում են Աղաբաբյանի քրոջ ամուսնու՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի դերակատարումը, որը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ այդ հարցում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 82 անգամ
 


Այս թեմայով