23-ամյա զիննծառայողը մահացու հրազենային վիրավ...

Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Այս մասին տեղեկանում է ԱՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

Նշենք նաև, որ զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։ Կատարվում են համապատասխան քննչական գործողութուններ: