Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կառավարությունը կլուծի բնակարանային քաղաքացիների խնդիրները

Կառավարությունը կլուծի բնակարանային քաղաքացիների խնդիրները

կառավարությունՀՀ կառավարության որոշմամբ «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ին ՀՀ պետբյուջեից կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բյուջետային վարկ: Նշված գումարն ուղղվելու է «Հին Երևան» ծրագրի իրականացմանը:Անդրադառնալով հարցին Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում մեծ թվով քաղաքացիների և շինարարի միջև առաջացել են բնակարանային խնդիրներ և այժմ փորձ է արվում դրանց լուծում տալ: Կարևորելով «Հին Երևան» ծրագրի իրականացումը՝ վարչապետը նշել է, որ ծրագրի կյանքի կոչման համար կառավարությունն այս քայլով աջակցում է ընկերությանը:
ՀՀ մարզերում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ օբյեկտների գույքագրման աշխատանքները` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց շենք–շինությունների հետագա քայքայումը կանխելու և դրանց շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այդ նպատակով նախատեսվում է կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրի մշակում: ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կատարված համապատասխան ուսումնասիրությունների (230 կիսակառույց օբյեկտ) ընթացքում պարզվել է, որ շինությունները հիմնականում գտնվում են անմխիթար վիճակում և դրանց նկատմամբ հետագա միջամտություն իրականացնելու համար անհրաժեշտ է իրականացնել կոնստրուկտիվ տարրերի տեխնիկական հետազննություն: Այս կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրի մշակմամբ ակնկալվում է` բնակավայրերի քաղաքաշինական բնութագրերի բարելավում, սոցիալական բնակարանների ապահովում:
Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և շարժական գույքի օտարման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունված որոշումներից մեկում: Ըստ այդմ, հնարավոր կլինի ոչ մեծ արժեք ունեցող շարժական, ինչպես նաև օգտահանված (ապամոնտաժված) գույքի օտարման գործընթացը կազմակերպել ավելի պարզ ընթացակարգով և ժամկետային առումով՝ ավելի արագ:

Դիտվել է 65 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy