Կենտրոնի ոստիկանությունից մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց. բերման ենթարկվածների թիվն անհաշվելի է

pppԲերման ենթարկվածներ կան Երեւանի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գեւորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լեւոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գեւորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ Վարձելյանի հետ:

Նույն բաժնում գտնվող Վիլեն Գաբրիելյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գոռ Սարգսյանին տեսնել չհաջողվեց, որովհետեւ իմ այցելության պահին նրանք հարցաքննվում էին Քննչական կոմիտեի քննիչների կողմից:

Ինձ ասացին, որ հարուցված է քրեական գործ՝ Խուլիգանության հատկանիշներով եւ բոլոր բերման ենթարկվածները անցնում են այդ գործով: Ասացին նաեւ, որ բերման ենթարկվածների հետագա կարգավիճակը առաջիկա ժամերին կճշտվի:

Կենտրոնի ոստիկանությունից մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց»,- գրել է պատգամավորը:

Դիտվել է 232 անգամ
 


Այս թեմայով