Սերժ Թանգյանն արձագանքել է Երևանում տեղի ունեցած բողոքի զանգվածային միջոցառմանը


serzԱշխարհահռչակ
 ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանգյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած բողոքի միջոցառմանն ու ոստիկանության կողմից ուժի կիրառմանը.

Թանգյանը գրել է.

«Այս հոդվածը ինձ երեք բան է հուշում՝

1.  հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան եւ խստորեն կարգավորվեն եւ վերահսկվեն անկախ մարմնի կողմից;

2.  Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է;

3.  նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:

Դիտվել է 216 անգամ
 


Այս թեմայով